Բաժիններ՝

Հալեպի հայաբնակ թաղամասերի վրա հարձակումները խրախուսվում են Թուրքիայի կողմից. ՀՅԴ Բյուրո

«ՀՅԴ բյուրոն դատապարտում է Հալեպի հայաբնակ թաղամասերի վրա վերջին օրերին հետզհետե ուժգնացող հարձակումները: Արդեն կասկած չի մնում, որ Սիրիայի իշխանությունների դեմ իբրև ընդդիմություն հանդես եկող ուժերի թիրախը բացառապես հայաբնակ թաղամասերն են:

Կան փաստեր, որ Հալեպի հայաբնակ թաղամասերի վրա սաստկացած հարձակումները խրախուսվում են հատկապես Թուրքիայի կողմից:

Դիմում ենք ընդդիմադիր այդ ուժերի վրա ազդեցություն ունեցող բոլոր արևմտյան պետություններին՝ անմիջապես իրենց լծակներն օգտագործելով դադարեցնել հայաբնակ թաղամասերի վրա հարձակումները:

Հակահայ հարձակումներում և գործած ոճրագործություններում մեղսակից են համարվելու բոլոր այն պետությունները, որոնք այդ արարքները կանխում:

Կոչ ենք անում Սիրիայի իշխանություններին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ հատկապես քրիստոնյա անզեն փոքրամասնությունների ֆիզիկական անվտանգությունն ապահովելու համար: Կոչ ենք անում նաև համայն հայությանը՝ հնարավոր բոլոր միջոցներով սատարել հակահայ արարքների դադարեցմանն ուղղված ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի և գրասենյակների նախաձեռնություններին:

ՀՅԴ բյուրո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս