Դատարան է ուղարկվել 4 կանաց դեմ հարուցված քրեական գործը

40-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2013թ. դեկտեմբերի 2-ին, ժամը `01:00-ի սահմաններում, մարմնավաճառությամբ զբաղվելու կասկածանքով 3 անձանց հետ ոստիկանության աշխատակիցների կողմից Երևան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի 27 հասցեում գտվող ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին բերելուց հետո, մուտք է գործել նույն բաժնի առաջին հարկի միջանցք, որտեղ վիճաբանել է իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության Շենգավիթի բաժնի ոստիկանների հետ, որի ժամանակ չի ենթարկվել վերջիններիս օրինական պահանջներին և իր մոտ եղած ածելիով բռնություն գործադրելու սպառնալիքների ներքո` փորձել է ածելիով վնասել ոստիկաններից մեկի դեմքը, հետապնդել է նրան և մեկ այլ ոստիկանի` հարկադրելով նրանց ոստիկանության Շենգավիթի բաժնից փախուստի դիմելու:

18-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013 թվականին դեկտեմբերի 2-ին, ժամը `01:00-ի սահմաններում, մարմնավաճառությամբ զբաղվելու կասկածանքով 2 անձանց հետ բերվել է ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին, որից հետո առաջին հարկում գտնվող միջանցքում վիճաբանել է իրեն բաժին բերած, իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանների հետ, որի ժամանակ չի ենթարկվել վերջիններիս օրինական պահանջներին`հրաժարվելով ենթարկվելու անձնական զննման և իր մոտ եղած ածելիով առողջության համար վտանգավոր բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ` վնասելով նրա աջ դաստակը և դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս`առողջության տևական քայքայումով:

19-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013 թվականի դեկտեմբերի 2-ին, ժամը `01:00-ի սահմաններում, մարմնավաճառությամբ զբաղվելու կասկածանքով 2 անձանց հետ ոստիկանության աշխատակիցների կողմից բերվել է ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին,որից հետո առաջին հարկում գտնվող միջանցքում վիճաբանել է իրեն բաժին բերած, իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանների հետ, որի ժամանակ չի ենթարկվել վերջիններիս օրինական պահանջներին` հրաժարվելով ենթարկվելու անձնական զննման և իր մոտ եղած ածելիով բռնություն գործադրելու սպառնալիքների ներքո` հետապնդել է երկու ոստիկանի՝ հարկադրելով նրանց ոստիկանության Շենգավիթի բաժնից փախուստի դիմելու:

26-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013 թվականին դեկտեմբերի 2-ին, ժամը 01:00-ի սահմաններում, մարմնավաճառությամբ զբաղվելու կասկածանքով 2 անձանց հետ ոստիկանության աշխատակիցների կողմից բերվել է ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին, որից հետո առաջին հարկում գտնվող միջանցքում  վիճաբանել է իրեն բաժին բերած, իրենց ծառայողական պարտականությունները կատարողների հետ, որի ժամանակ չի ենթարկվել վերջիններիս օրինական պահանջներին` հրաժարվելով ենթարկվելու անձնական զննման և իր մոտ եղած ածելիով բռնություն գործադրելու սպառնալիքների ներքո հետապնդել է Արման Նավասարդյանին և Բաբկեն Ալավերդյանին`հարկադրելով նրանց ոստիկանության Շենգավիթի բաժնից փախուստի դիմելու:

Կանանցից երեքը կալանավորված են, մյուսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

 

Տեսանյութեր

Լրահոս