Բաժիններ՝

Ոստիկանության Էրեբունու քննչական խումբը խուզարկություններ է կատարել Նուբարաշենում, այդ թվում՝ Վալերի Օսիպյանի եղբոր տանը. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` երեկ հունիսի 2-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնի քննիչ Արմեն Մաթևոսյանի գլխավորությամբ նույն բաժնի քննչական խումբը խուզարկություններ են կատարել Նուբարաշեն վարչական շրջանում բնակվող Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբոր և նույն համայնքի բնակիչ Սարգիս Հովհաննիսյանի բնակարաններում: Խուզարկության պատճառը եղել է քննչական բաժնում հարուցված ՀՀ քր-օրի 112 հոդվածի 1-ին մասի (Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը, կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար) հատկանիշներով:

Հիշեցնենք, որ Էրեբունի բժշկական կենտրոն էր տեղափոխվել որովայնի մասում դանակի հարվածից ծանր վնասվածք ստացած 22-ամյա Վանուշ Ալեքսանյանը, ում, կայքի տեղեկություններով՝  դանակահարել էր Նուբարաշենի բնակիչ 22-ամյա Սեդրակ Օսիպյանը՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբոր տղան: Այսօր կայքի հետ զրույցում նշված քրեական գործում որպես կասկածյալ ներգրավված Նուբարաշեն 11 փողոցի 12 շենքի բնակիչ Սարգիս Հովհաննիսյանի մայրը 53-ամյա Սմբուլ Հովհաննիսյանը ասել է, որ իր տղան դանակահարության հետ կապ չունի և կան վկաներ, ովքեր պնդում են, որ դանակահարությունը կատարել է Սեդրակ Օսիպյանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս