Զուրաբյանը Աստանան համարում է իշխանությունների «դիվանագիտական ձախողումը». «Ազատություն»

Ընդդիմադիր ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը «Ազատության» հետ զրույցում Հայաստանի իշխանությունների «դիվանագիտական ձախողումը» համարել է Աստանայի վերջին զարգացումները: ՀԱԿ փոխնախագահը «անհաջող» է որակել նախագահ Սերժ Սարգսյանի պարզաբանումները, թե՝ «Նազարբաևի հնչեցրածը տհաճ էր, բայց դա որևէ վնաս չի կարող մեզ տալ»։

«Իր պնդումներն էլ բավականին անհաջող պնդումներ են: Դիվանագիտական լեզվում պետք է ընտրել այնպիսի արտահայտություններ, որոնք պատշաճ են և՛ մեր ներքին սպառման համար, և նաև հարմար և ընդունելի լինեն միջազգային հանրության համար: Այ դա՝ ինքը չի կարողանում անել, լուծումները չի կարողանում գտնել: Ոչ ոք չի ասում, որ հենց հիմա ինքը պետք է լուծի Ղարաբաղի միջազգային ճանաչման խնդիր: Ամենակարևոր խնդիրը, որ ինքը պետք է լուծի, այն է, որ ինչ ուղղություն էլ ընտրում է Հայաստանը, ինչ միջպետական համագործակցության կազմակերպություններում էլ ընդգրկվում է Հայաստանը, դե ֆակտո վիճակը՝ այսինքն Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև տնտեսական կապը՝ ապրանքների ազատ, անխափան երթևեկությունը, և մարդկանց երթևեկությունը և այլն և այլն, պետք է չվնասվեն և որևէ կերպ հարցականի տակ չդրվեն, – ասել է Լևոն Զուրաբյանը՝ հավելելով,- Երբ այնուամենայնիվ այդ հարցը ուղիղ եթերում բարձրացնում են իր հետ, ինքը պետք է շատ պարզ պատասխան տար՝ պետք է ասեր, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պայքարում է իր ինքնորոշման համար, որ անկախ նրանից, որ քաղաքական հակամարտության լուծումը դեռ գտնված չէ, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ունի իրավունքներ՝ համամարդկային իրավունքներ՝ ազատ առևտուր անելու, ազատ երթևեկելու, որ դա հումանիտար հարց է, առաջին հերթին, և չի կարող լինել որևէ լուծում, որը կվնասի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքներին: Այ դա մի լեզու է, որը ընդունելի է միջազգային հանրության համար: Չի կարող որևէ երկիր պահանջել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքները սահմանափակող լուծումներ»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս