Բաժիններ՝

Գրիգոր Գրիգորյանն այլևս պատգամավոր չէ. pastinfo.am

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախօրեին ստացել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Գրիգորյանի («Շերիֆ») պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ստորագրությամբ արձանագրությունը:

Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ ներքին զորքերի նախկին հրամանատար, ԲՀԿ-ական պատգամավոր Գ.Գրիգորյանի հրաժարականի դիմումը հրապարակվել է ԱԺ մայիսի 12-ի արտահերթ նիստում:

ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ 15 օրվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում է Ազգային ժողովի նախագահը և հնգօրյա ժամկետում ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս