Բաժիններ՝

6 հոգով ընկել էին վրես ու կսեղմեին փորս. Գյումրեցի ծննդկանը երեխայի մահվան մեջ մեղադրում է բժիշկներին (տեսանյութ). news.am

Մահացած երեխա ծննդաբերած՝ գյումրեցի Նարինե Ղուկասյանի ամուսինը վստահեցնում է, որ ծննդաբերելու ժամանակ կնոջ կողքին է եղել, բժիշկներն էլ վստահեցրել են՝ թե կնոջ, թե երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:

«Ես կողքին եմ եղել, նույնիսկ լսել եմ երեխայի սրտի բաբախը, ամեն բան ասում էին՝ լավ է, բայց կինս իրեն լավ չէր զգում, անդադար ասում էր, որ վատանում է, բայց իրենք գալիս, նայում էին ասում էին՝ ամեն ինչ նորմալ է», –NEWS.am-ին ասաց Սիփան Մարտիրոսյանը։ Հիշեցնենք, որ Գյումրու «Ծննդատուն» ՓԲԸ-ի տնօրեն Վարդան Սարգսյանը NEWS.am-ին ավելի վաղ ասել էր, որ ծննդկանի հարազատները հարվածել են իրեն ու հարձակվել բժշկուհու եւ բուժքույրերի վրա։

Նարինեի ամուսինը մեզ հետ զրույցում հերքեց այս տեղեկությունը։

«Իմ հայրը վշտի մեջ էր, բնական է, որ պետք է բարկացած լիներ, բայց նա այնքան դաստիարակված է, որ չէր կարող մարդու հարվածել, հայհոյել է, ճիշտ է, բայց չի հարվածել, թող գա, կանգնի ու իրա վրայի կապտուկները կամ կարմիր տեղերը ցույց տա, որ հայրս է արել»,- ասաց Սիփան Մարտիրոսյանը:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս