Ի՞նչ պետք է ասեր Սերժ Սարգսյանը Նազարբաեւին. «Առավոտ»
«Սերժ Սարգսյանը պիտի՞ արձագանքեր Նազարբաևի ելույթին: Ինձ թվում է՝ այո: Ինչպե՞ս: Սեղանը շուռ տար, վեր կենար և ասեր, «Դուք էլ, Ձեր Եվրասիական միությունն էլ»»,- գրում է «Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանը՝ ավելացնելով.
«Դա նույնպես ճանապարհ է, բայց, ըստ երևույթին, ոչ այնքան արդյունավետ:
Ավելի բանական ճանապարհը ցույց են տվել մասնագետները՝ ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսանդր Արզումանյանը և միջազգային իրավունքի փորձագետ Արա Պապյանը. «Մեր հարգարժան գործընկեր Ալիևը կամա թե ակամա մոլորութան մեջ է.
ՄԱԿ-ը պետության սահմաններ ճանաչող օրգան չէ, առավել ևս՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը: Եթե թեման հետաքրքիր է, պատրաստ ենք Ձեզ տրամադրել համապատասխան տեղեկանք»:
Ահա թե ինչպես է առաջարկվում, որ պատասխաներ Հայաստանի նախագահը իր ղազախստանցի գործընկերոջը: Բայց ոչ մի բան չառաջարկել, պարզապես հայհոյել և հերթական անգամ բացականչել, որ դա լավ առիթ է՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու համար, նման կեցվածքը, կարծես թե, վնաս է բերում ոչ նախագահին, այլ պահանջողներին»:
Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։