Բաժիններ՝

Աբխազիայում վաղաժամ նախագահական ընտրությունները նշանակվել են օգոստոսի 24-ին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աբխազիայի խորհրդարանն իր նախագահ Վալերի Բգանբային նշանակել է հանրապետության նախագահի պաշտոնակատար, ինչպես նաև 2014 թվականի օգոստոսի 24-ին նշանակել է վաղաժամ նախագահական ընտրություններ:

Համապատասխան որոշմանն աջակցել է 24 պատգամավոր, 1-ը ձեռնպահ է մնացել: Աբխազիայի ԿԸՀ-ին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ վաղաժամ ընտրությունները պատրաստելու համար:

Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը երեկ հրաժարական է տվել՝ հայտարարելով, որ իր համար գլխավորը հանրապետությունում քաղաքացիական խաղաղության պահպանումն է և արյունահեղություն թույլ չտալը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս