ՌԴ ԿԲ-ը դրամներ է թողարկելու Ղրիմը դաշնության կազմում ընդգրկելու կապակցությամբ
![](https://168.am/wp-content/uploads/2014/04/download-132.jpg)
Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Կենտրոնական բանկը դրամներ է թողարկելու՝ նվիրված Ղրիմն ու Սևաստոպոլը դաշնության կազմում ընդգրկվելուն: Այս մասին նշված է ՌԴ ԿԲ-ի պաշտոնական կայքում:
10 ռուբլի անվանական արժեքով դրամները կպատրաստվեն պողպատից՝ լատունե գալվանական ծածկույթով: Մեկ տարվա ընթացքում ընդհանուր առմամբ թողարկվելու է 10.000 դրամ: