Բաժիններ՝

Ինչ-որ մեկը ցանկանում է տապալել մայիսի 25-ի նախագահական ընտրությունները. Պորոշենկո

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ ինչ-որ մեկը ցանկանում է տապալել մայիսի 25-ին երկրում կայանալիք նախագահական ընտրությունները.

«Ներկայումս մենք փաստեր ենք ստանում ընտրական հանձնաժողովների ձգձգման, տեղում մարդկանց ահաբեկելու, ակտիվիստների վրա հարձակվելու և ընտրական շտաբների ավերման մասին»:

Դրա հետ կապված՝ Պորոշենկոն երկրի կառավարությանն առաջարկել է ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով՝ նմանատիպ գործողությունները հետաքննելու համար.

«Այդ հանձնաժողովի առաջնահերթ առաջադրանքը պետք է դառնա ընտրությունների ձախողման կանխումը՝ կապված շրջաններում տիրող իրավիճակն անջատողականների կողմից ապակայունացնելու, պաշտոնատար անաձանց և նախագահի թեկնածուների շտաբների վրա հարձակումներ գործելու հետ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930