Ադրբեջանական գազը Եվրոպա հասցնելու նախագծի իրագործումը գնահատվում է ավելի քան 50 միլիարդ դոլար

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական («Շահ Դենիզ 2»-ի) գազը Եվրոպա հասցնելու նախագծի իրագործումը գնահատվում է 50.6 միլիարդ դոլար: Այս մասին Բաքվում Կասպյան 7-րդ նավթագազային կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևը:

Ընդ որում, Ալիևը չի բացառել, որ այդ ցուցանիշը կարող է աճել ապագայում՝ հաշվի առնելով ապրանքների ու ծառայությունների շուկայում հնարավոր փոփոխությունները: Նախարարի խոսքերով՝ ներկա դրությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում ադրբեջանական գազը Եվրոպա հասցնելու ուղղությամբ:

Այդ պլանում Ալիևը նշել է «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» (ԲԹԷ, Հարավկովկասյան) գազատարի ընդլայնումը, «Անդրանատոլիական» (TANAP) և «Անդրադրիատիկ» (TAP) գազատարների կառուցումը. «Կասպյան տարածաշրջանը ունի էներգետիկ մեծ պաշարներ ու արտահանման մեծ պոտենցիալ»:

Տեսանյութեր

Լրահոս