Բաժիններ՝

«Տիտանիկի» ուղևորուհու նամակը վաճառվել է 200 հազար դոլարով

«Տիտանիկի» ուղեւորուհու նամակը Բրիտանիայում աճուրդի է հանվել եւ վաճառվել է 200 հազար դոլարով, հաղորդում է Associated Press-ը:

Հաղորդվում է, որ նավի ուղեւորուհի Էշտեր Հարտը նամակը գրել է նավաբեկությունից մի քանի ժամ առաջ: «Նավաստիներն ասում են, որ ճանապարհորդությունը հրաշալի է ընթանում»,-գրել է նա նամակում: Ուշագրավ է, որ Հարտին հաջողվել է նավաբեկությունից հետո ողջ մնալ եւ նա ապրել է մինչեւ 1928 թվականը: «Տիտանիկը» խորտակվել է 1912 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս