Բաժիններ՝

Պուտինը դիվանագիտական հարաբերությունները խզել է Օբամայի հետ. The Daily Beast

The Daily Beast-ի փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դադարեցրել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները: Նշվում է, որ Ղրիմում ռուսական ներխուժումից հետո Պուտինի ու ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի միջև տեղի են ունեցել կանոնավոր հեռախոսազրույցներ` Ուկրաինայում տիրող իրավիճակն ապաէսկալացնելու նպատակով:

Սակայն հաշվի առնելով այն, որ ԱՄՆ-ը ու ԵՄ-ը նոր պատժամիջոցներ են պատրաստում Ռուսաստանի դեմ` Պուտինը որոշել է, որ պետք է վերջ դնել փոխգործակցությանը: Այս մասին պարբերականին հայտնել են ռուսական ղեկավարությանը մոտ կանգնած դիվանագետներն ու աղբյուրները:

Նրանք հայտնել են, որ Պուտինը ճնշման ներքո չի խոսի Օբամայի հետ, և որ դիվանագիտական հարաբերությունները խզված չեն վերջնականապես: Պարզապես Պուտինը շահագրգռված չէ ներկա պայմաններում Օբամայի հետ զրուցելում:

Երկու երկրների առաջնորդները կարող էին վերստին պայմանավորվել ապագայի շուրջ, սակայն կողմերից ոչ մեկն էլ չի փնտրում ուղիղ շփում, ինչպես որ դա տեղի ունեցավ Ուկրաինայի ճգնաժամի սկզբնամասում: Ժնևյան պայմանավորվածությունների ձախողումը մեծացրեց Վաշինգտոնի ու Մոսկվայի միջև հակասությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս