Թուրքիայի իշխող կուսակցությունը հաստատել է, որ քննարկվում է հայերին քաղաքացիություն տալու հարցը

Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) փոխնախագահ Յասին Աքթայը հաստատել է, որ Թուրքիայում քննարկվում է Հայոց ցեղասպանության զոհերի սերունդներին երկրի քաղաքացիություն տրամադրելու հարցը.

«Հայերը, որոնք հարկադրված են եղել լքել Թուրքիայի տարածքը, դեռ շարունակում են մնալ մեր երկրի քաղաքացիներ: Եթե չլիներ Առաջին համաշխարհային պատերազմը, ապա հայերը կհանդիսանային մեր քաղաքացիներ: Քաղաքացիություն տրամադրելը լիովին հնարավոր է: Թուրքիան այսօր շատ բաց երկիր է»:

Տեսանյութեր

Լրահոս