Բաժիններ՝

ՄԱԿ-ը տագնապահարույց է համարում Սիրիայում թունավոր նյութերի կիրառման մասին հաղորդագրությունները

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ը տագնապահարույց է համարում Սիրիայում թունավոր նյութերի վերստին կիրառման մասին հաղորդագրությունները:

Այս մասին երեկ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դուժարիկը. «Որևէ գազի կամ քիմիական սպառազինության կիրառման մասին այդ բոլոր հաղորդագրությունները շատ տագնապահարույց են»:

Սրանից առաջ հաղորդվել էր, որ սիրիական Կաֆր-Զեյտա քաղաքի վրա իրականացված հարձակման ժամանակ կիրառվել է քլոր, ինչի հետևանքով զոհվել է 2 և տուժել է մոտ 100 մարդ: Սիրիայի կառավարությունը դրանում մեղադրել էր «Ալ-Քաիդայի» հետ կապված «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորմանը:

Ընդդիմության ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարել են, որ դա իրականացրել են Սիրիայի կառավարական ուժերը՝ ինքնաթիռներից նետելով ռումբեր, ինչից հետո թանձր ծուխ է բարձրացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս