Բաժիններ՝

Ռուսաստանը երբեք չի սպառնացել, որ կդադարեցնի Ուկրաինային գազ մատակարարելը. Պեսկով

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի սպառնացել, որ կդադարեցնի Ուկրաինային գազ մատակարարելը:

Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանին Ուկրաինայի ունեցած վիթխարի գազային պարտքի (2.2 միլիարդ դոլար) ֆոնին գործող պայմանագրի իրագործման համար Ռուսաստանը պարզապես անցում կկատարի կանխավճարային համակարգի.

«Կիևում նստած ընկերներ չեն վճարում: Պարտքն աճում է, գազը սպառում են: Հետևաբար, Պուտինն ասել է, որ մենք կսպասենք ևս մեկ ամիս, իսկ հետո որքան կվճարեք, այնքան էլ կստանաք: Դա տվյալ հարցի շուրջ բավական արդար որոշում է, թեև եվրոպացիները դա դեռ համարում են անարդար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս