Ռուսաստանը շարունակելու է «Հարավային հոսք» գազատարի նախագծի իրագործումը. Նովակ
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը շարունակելու է «Հարավային հոսք» գազատարի նախագծի իրագործումը՝ չնայած նրան, որ Եվրախորհրդարանը երեկ բանաձև է ընդունել դրա կասեցման մասին:
Այս մասին Մոսկվայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը՝ պատասխանելով «Հարավային հոսք» գազատարի նախագծի իրագործման վրա Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի հետևանքների մասին հարցին.
«Այդ նախագծի իրագործումն իրականացվում է միջկառավարական համաձայնագրերի հիման վրա, որոնք ստորագրվել են Ռուսաստանի ու նախագծին մասնակից երկրների միջև: Միջազգային իրավունքի նորմերի համաձայն, ոչ ոք չի կարող կասեցնել միջկառավարական համաձայնագրերի իրագործումը»:
Նովակը հայտարարել է, որ տեղյակ չէ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի մասին: