Բեռլուսկոնին ուրախ է ծերանոցում աշխատելու համար
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին գոհունակություն է հայտնել, որ Միլիանի հատուկ տրիբունալի դատական հանձնաժողովն իրեն դատապարտել է ծերանոցում մեկամյա աշխատանքներ կատարելու:
Բեռլուսկոնին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ուրախ է նման որոշման համար, քանի որ իր ողջ կյանքի ընթացքում փորձել է օգնել մարդկանց և շատ երջանիկ կլինի օգտակար լինելու համար:
Բեռլուսկոնին, ով սեպտեմբերին կբոլորի իր 78-ամյակը, մեկ տարվա ընթացքում օրական առնվազն 4 ժամ պետք է աշխատի Միլանից ոչ հեռու գտնվող Չեզանո քաղաքի Sacred Family Foundation կազմակերպությունում: