«Մի անգամ տարած-հետ բերածին հա էլ կտանեն, հա էլ կբերեն». Աբրահամյանը՝ ՕԵԿ-ի մասին. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանը երեկ մեր լրագրողի հետ զրույցում ՕԵԿ-ի ռևերանսներին և ընդդիմության շարքերը վերադառնալու մտադրությունեերին անդրադառնալով ասել է, որ կոնկրետ իրենց կուսակցությունը չի պատրաստվում գրկաբաց ընդունել։

«Կենցաղային մակարդակով մի անգամ տարած-հետ բերածին հա էլ կտանեն, հա էլ կբերեն»,– ասել է Աբրահամյանը՝ խորհուրդ տալով առանձնապես ուշադրություն չդարձնել։

«Մի անգամ կարելի է խաբել, երկու անգամ, բայց ավել՝ ոչ։ Անկեղծ ասած՝ ես չգիտեմ, թե ինչ նպատակով է սա արվում, ինչպես, ոնց, ով ում գցեց, ով ում սիրաշահեց, ով ում խաբեց։ Ինձ և իմ քաղաքական կուսակցությա նը դա չի հետաքրքրում»։

Մանրամասները՝ «Հրապարակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս