Բաժիններ՝

ՌԴ-ի ու Ուկրաինայի միջև ապրանքաշրջանառության ծավալն անկում է ապրել 20 տոկոսով

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև ապրանքաշրջանառությունը քաղաքական իրադարձությունների ֆոնին անկում է ապրել 20 տոկոսով: Այս մասին այսօր Դոնի Ռոստովում հայատարարել է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի տեղակալ Վլադիմիր Մալինինը:

Նա մանրամասնել է, որ ապրանքաշրջանառության անկումն առնչվել է մի շարք ապրանքատեսակների՝ շինանյութեր, սարքավորումներ, թեյ, մրգեր, բանջարեղեն և այլն: Մալինինն ընդգծել է, որ ռուսական կողմը դրանից խնդիր չի ստեղծում և որ սահմանին չկա որևէ ճգնաժամային իրավիճակ:

Նշվում է, որ այս տարի երկու երկրների միջև մաքսային բնույթի բարդություններ սկսվեցին հունվարի 28-ից, երբ Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը խստացրեց ուկրաինական արտահանման ստուգումը: Մարտի 20-ին ռուսական կողմը մի քանի օրով իր սահմանները փակել է ուկրաինական արտադրանքի առջև:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս