Բաժիններ՝

Տուրչինովի հրամանով՝ Ղրիմից դուրս բերված ողջ ռազմական տեխնիկան ուղղվում է արևելք. աղբյուր

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի արևելքում հատուկ գործողության ժամանակ օգտագործվելու է Ղրիմից հանված ուկրաինական ռազմական տեխնիկան, քանի որ դա ավելի պակաս ծախսատար գործընթաց է, քան երկրի արևմուտքից դեպի արևելք ռազմական տեխնիկա փոխադրելը:

Այս մասին գործակալությանը հայտնել է Ուկրաինայի ՊՆ-ում եղած աղբյուրը: Նրա խոսքերով՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հրաման է արձակել Ղրիմից հանվող ողջ տեխնիկան (զրահամեքենաներ, ավտոմեքենաներ ու զինամթերք) դեպի արևելք` Դոնեցկի, Լուգանսկի ու Խարկովի մարզեր ուղղելու մասին:

Աղբյուրը հավելել է, որ այդ մարզերում բողոքի ակցիաները ճնշելուց հետո պլանավորված է այնտեղ ձևավորել բանակային կորպուս և ներքին զորքերի նոր դիվիզիոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930