 
                        Մսամթերքի վաճառքի կետերը պատշաճ վիճակի կբերվեն
 
                                    Թիվ 2 շուկային հարակից մսամթերքի վաճառքի տաղավարների տարածքում պատշաճ սանիտարական վիճակի ապահովման նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային խորհրդակցությանը պատասխանատուներին հանձնարարել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և ՀՀ ԱՆ հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության տեսչության հետ համատեղ կազմակերպել ու իրականացնել անհրաժեշտ միջոցառումներ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        