![](/banners/BeFunky-design.jpg)
Հրդեհ Արտաշատ քաղաքում
![](https://168.am/wp-content/uploads/2013/01/Hrshej.jpg)
Ապրիլի 13-ին, ժամը 21.03-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Սամվել Հակոբյան փողոցում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:Պարզվել է, որ տան մոտակայքում այրվում է մոտ 500 կգ պոլիէթիլենային հումք և ծառ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.32-ին, մարվել՝ 21.49-ին:
Արտակարգ իրավիճակների նախարարություն