Բաժիններ՝

«Երևան Ջուր»-ը հայտարարություն է տարածել Չարենցի փողոցում ջրատարի վթարի վերաբերյալ

«Հարգելի գործընկերներ. Ի լրումն այսօրվա՝ ապրիլի 10-ի մամուլի հաղորդագրության, ներկայացվում են լուսանկարներ Չարենցի 113 հասցեում տեղի ունեցած ջրատարի վթարի վերաբերյալ:

Ըստ ընկերության մասնագետների՝ վթարի հիմնական պատճառը խոշոր՝ 600մմ տրամագծով ջրատարի վրա տարիներ առաջ զանգվածաբար կառուցված շինություններ են, որոնք խողովակի վրա լրացուցիչ ճնշում են առաջացնում և հաճախակի վթարների պատճառ դառնում:

Ավելին, այդ շինությունները լրջագույն կերպով խոչընդոտում են վերականգնողական աշխատանքների ընթացքը, որովհետև հնարավոր չի լինում լիարժեքորեն ներգրավել ծանր տեխնիկա և աշխատանքային ուժ: Ստեղծված իրավիճակում ընկերության Արևելք շահագործման տնօրինության Կենտրոն տեղամասի մասնագետները ձեռնարկում են միջոցներ խնդրի հնարավորինս արագ լուծման համար:

«Երևան Ջուր» ՓԲԸ Հանրային կապերի ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս