Ադրբեջանի պաշտպանության նախարարն օրեր անց կմեկնի Իրան
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ապրիլի 14-15-ին մեկնելու է Իրան: Պաշտոնական այցն իրականացվելու է Իրանի պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Հուսեին Դեհգհանի հրավերով:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը: Այցի ընթացքում քննարկվելու են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային անվտանագության հարցը: Հասանովը մի շարք հանդիպումներ է անցկացնելու նաև Իրանի ղեկավարության հետ: