Բաքվում համաձայնեցվել է 2015 թվականին ԱՊՀ երկրների զինված ուժերի համատեղ միջոցառումների պլանը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՊՀ երկրների զինված ուժերի Գլխավոր շտաբի պետերը երեկ Բաքվում քննարկել են մինչև 2020 թվականը ռազմական ոլորտում փոխգործակցության հարցը:

Քննարկման առարկա են հանդիսացել նաև ՀՕՊ-ի համակարգերի ու ՌՏԿ-ի միասնական համակարգի զարգացումը: Այս մասին երեկվա հանդիպման ավարտից հետո՝ լրագրողների հետ զրույցում, հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը:

Նրա խոսքերով՝ հատուկ ուշադրություն է հատկացվել կապի ու ղեկավարման համակարգի կատարելագործմանը: Բացի այդ, հանձնաժողովը համաձայնեցրել է 2015 թվականին ԱՊՀ երկրների զինված ուժերի համատեղ միջոցառումների պլանը:

Տեսանյութեր

Լրահոս