Պուտինը վտանգավոր է, սակայն մեծապես կորցնում է իրեն ինքնաբուխ իրավիճակներում. Սաակաշվիլի

Gordonua-ին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ «Մայդանը» կազմակերպել են ամերիկացիները և հրաժարվում է հավատալ, որ մարդիկ կարող են ինքնակազմակերպած լինել այն.

«Պուտինը վտանգավոր է, սակայն նա շատ է կորցնում իրեն ինքնաբուխ իրավիճակներում և չի հասկանում շատ բաներ, օրինակ, թե ինչպես են աշխատում զանգվածները, ինչպես է գործում մարդկային գործոնը: Նա իսկապես խորապես հավատում է, որ «Մայդանը» հանդիսացել է ԿՀՎ-ի պլանը:

Դա վերաբերում է նաև «Նարնջագույն հեղափոխությանը», «Եվրամայդանը» և Վրաստանում «Վարդերի հեղափոխությանը»: Նա կարծում է, որ այդ ամենը ԿՀՎ-ն է, որևէ ժողովրդական զանգված չկա: Նա կատարելապես չի կարող հասկանալ, որ մարդիկ իրենք կարող են ցանկանալ ապրել նորմալ հասարակությունում:

Պուտինը փորձում է ապակայունացնել իրավիճակն Ուկրաինայի արևելյան ու հարավային մարզերում` գնելով սադրիչներին: Նրա տեսանկյունից դա Կիևում արել են ամերիկացիները»:

Տեսանյութեր

Լրահոս