Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Ապրիլի 4-ին Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի,  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը, հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Բանակցություններին արծարծվեց առաջիկայում բարձր մակարդակով հանդիպում կազմակերպելու հնարավորությունը։ Համանախագահները շարունակեցին նախարարների հետ քննարկումները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս