Բելառուսը պատրաստ է հյուրընկալել ռուս-ուկրաինական հնարավոր բանակցությունները
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մինսկը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Ռուսաստանի ու Ուկրաինայի արտգործնախարարությունների ներկայացուցիչներին: Այս մասին այսօր Մինսկում անցկացված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Բելառուսի մամլո քարտուղար Դմիտրի Միրոնչիկը:
Նրա խոսքերով՝ Բելառուսն անելու է ամեն անհրաժեշտ բան, որպեսզի ապահովի Մինսկում նման հանդիպման անցկացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը: Դրա հետ մեկտեղ նա նկատել է, որ այդպիսի հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ պետք է հանդես գան կողմերն իրենք՝ Ռուսաստանն ու Ուկրաինան: