Բաժիններ՝

Ուկրաինան փոխհատուցում է պահանջելու Ռուսաստանից. Տուրչինով

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինան մտադիր է միջազգային ատյաններում Ռուսաստանից փոխհատուցում պահանջել Ղրիմի թերակղզու օկուպացմամբ երկրին պատճառած վնասի համար: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը:

Նա մանրամասնել է, որ Ղրիմի օկուպացմամբ Ռուսաստանն Ուկրաինային պատճառել է միլիարդավոր վնասներ. «Ռուսաստանը վճարելու է կրկնակի, եռակի թանկ գին՝ այն բոլոր սադրանքների համար, որոնք նա իրականացնում է անկախ, ինքնիշխան պետության դեմ: Ես կասկած չունեմ, որ ագրեսորի դեմ մեր բոլոր հայցերն աջակցություն են ստանալու միջազգային ատյաններում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս