Ինչո՞ւ Անդրանիկ Մանուկյանը չի հանդիպում հայ համայնքին. «Ժողովուրդ»
![](https://168.am/wp-content/uploads/2014/02/andranik-manukyan-news.jpg)
«Ժողովուրդը» գրում է. Ուկրաինայի հայ համայնքի նախագահի տեղակալ Մերի Հակոբյանը «Ժողովուրդի» հետ զրույցում ասաց, թե հստակ չի կարող պնդել, որ Ղրիմի բոլոր հայերը «կողմ» են քվեարկել ՌԴ կազմի մեջ մտնելու հարցին: Հակոբյանի տեղեկացմամբ՝ Ղրիմի անկախացումից հետո Ուկրաինայի այլ համայնքների միջև պառակտման վտանգ չկա. «Մենք աշխատում ենք միասնաբար, և քանի որ Ուկրաինայի քաղաքացի ենք, ապրում ենք այստեղ, ապա մեր ամեն քայլն ուղղված է Ուկրաինայի շահերը պաշտպանելուն»: Իսկ ինչո՞վ է զբաղված Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը, նա հայ համայնքի ներկայացուցիչներին այս թեժ օրերին հանդիպե՞լ է: «Ժողովուրդի» այս հարցին հայ համայնքի ղեկավարի տեղակալը պատասխանեց. «Կապի մեջ եղել ենք, բայց հանդիպում չի եղել: Այս շաբաթվա վերջ լինելու է մեր հերթական ժողովը, հրավիրել ենք նաև Անդրանիկ Մանուկյանին: Հուսով ենք՝ ներկա կլինի»: Հետաքրքիր է՝ ուրիշ ի՞նչ աստիճանի լրջության իրավիճակ պետք է լիներ, որ դեսպանը հանդիպեր հայ համայնքի ներկայացուցիչներին:
Ավելի մանրամասն կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։