Դեմքի կնճիռներից խուսափելու 4 մեթոդ
Երբ խոսքը վերաբերում է խնամքի օրակարգին, շատերը կարծում են, որ քնի ժամերը դուրս են ժամանակացույցից: Իրականում հենց այդ ընթացքում են տեղի ունենում մաշկի վերականգնողական հիմնական պրոցեսները և գիշերային խնամքից է կախված առավոտյան մաշկի առողջ կամ անառողջ տեսքը: Պետք է իմանալ, որ բացի 7-8 ժամ քնելուց, առողջ և երիտասարդ մաշկ ունենալու համար անհրաժեշտ է նաև մաշկը նախապատրաստել քնին: Ահա մի քանի կանոն, որ անհրաժեշտ է սովորություն դարձնել:
- Քնելուց առաջ խուսափեք աղի ուտելիքներ ու ալկոհոլ օգտագործելուց ու շատ հեղուկ խմեք: Չիփսերը, ալկոհոլը ջրազրկում են մարմինը և, որպեսզի օրգանիզմը փոխհատուցի անհրաժեշտ հեղուկի քանակը, այն վերցնում է աչքերի մոտից և այլ հատվածներից, որտեղ ըստ բնական անհրաժետության հեղուկ է կուտակվում: Դա հանգեցնում է հատկապես աչքերի շրջանում անառողջ տեսքի: Եթե նույնիսկ այնպես է պատահել, որ ալկոհոլ եք օգտագործել, շատ ջուր խմեք քնելուց առաջ:
- Լավ մաքրեք դեմքը ու սնուցեք այն: Շատերը քնում են առանց դիմահարդարումը մաքրելու, որի պատճառով քսուկը խցանվում է մաշկի ծակոտիներում, որն էլ իր հերթին հանգեցնում է ճաքերի ու կնճիռների: Քանի որ մաշկը գիշերը գտնվում է վերականգնամ շրջանի ամենաակտիվ փուլում, դեմքը լավ մաքրելուց հետո խորհուրդ է տրվում քնելուց առաջ հակակնճիռային, սնուցող ու խոնավեցնող քսուկները օգտագործել: Գիշերվա ընթացքում դրանք իրենց առավելագույն օգուտը կտան:
- Օգտագործեք մետաքսյա բարձի երեսներ: Այս մանրաթելերը իրենց նուրբ գործվածքի շնորհիվ իդեալական են բարձի երեսի համար, քանի որ մաշկը հեշտությամբ սահում է դրանց վրայով: Իսկ կոշտ գործվածքների հետ շփումը հանգեցնում է կնճիռների առաջացմանն ու խորացմանը: Խորհուրդ է տրվում նաև հաճախ լվանալ բարձի երեսը: Չէ որ դեմքը 8 ժամ հանգստանալու է այդ բարձի վրա և չպետք է թույլ տալ, որ այն բակտերիանիերի բուն լինի: Մասնագետներն ասում են, որ ոչ միայն պետք է շաբաթական գոնե երկու անգամ փոխել բարձի երեսը, այլ նաև ամեն օր շրջել այն հակառակ կողմ:
- Կապեք մազերը դեպի վերև, բայց ոչ շատ պինդ: Որպեսզի մազերը չյուղուտեն ու չկեղտոտեն դեմքը, քնելու ընթացում հարկավոր է մազերը հեռացնել դեմքից: Սակայն խուսափեք մազերը պինդ կապելուց, քանի որ դրա արդյունքում մազերը վնասվում են:
aroxj.am