Ուկրաինան հետ է կանչել Հայաստանում իր դեսպանին
РБК-Украина-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ԱԳՆ-ը նոտա է հղել Հայաստանի դեսպանին՝ կապված Ղրիմի հանրաքվեի հարցում Հայաստանի դիրքորոշման հետ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ-ի՝ տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը:
Ուկրաինան Հայաստանին խնդրել է պաշտոնական դիրքորոշում հայտնել Ղրիմում անցկացված հանրաքվեի հանդեպ: Պերեբիյնիսի խոսքերով՝ Ուկրաինան նաև որոշել է խորհրդակցության նպատակով Կիև կանչել Հայաստանում Ուկրաինայի դեսպանին: