Բաժիններ՝

Ճապոնիան մոտ մեկ միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն կհատկացնի Ուկրաինային

Ճապոնական NHK հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ Ճապոնիան Ուկրաինայի իշխանություններին հատկացնելու է 977 միլիոն դոլարի ֆինանսական օգնություն՝ փոխառությունների ու ֆինանսական այլ գործիքների տեսքով.

«Կարևոր է Ուկրաինայի տնտեսական իրավիճակը բարելավելը հանուն իրավիճակի խաղաղ կարգավորման մասին»: Ակնկալվում է, որ Աբեն Կիևին ֆինանսական օգնություն հատկացնելու մասին հայտարարելու է հաջորդ շաբաթ՝ Հաագայում միջուկային անվտանգության գագաթաժողովի շրջանակներում, ուր նաև տեղի է ունենալու G7-ի երկրների առաջնորդների հանդիպումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս