Բաժիններ՝

Ալի Խամենեին նոր տարին հռչակել է տնտեսության ու մշակույթի տարի

Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին շնորհավորել է իրանցիներին Նովրուզի կապակցությամբ: Խամենեին նոր տարին հռչակել է տնտեսության ու մշակույթի տարի:

Այսօր Իրանում նշում են Նովրուզը՝ իրանական արևային օրացույցով նոր տարին: Այն կլինի թվով 1393-րդը: Հաշվարկը կատարվում է 622 թվականից, երբ Մուհամմեդ մարգարեն Մեքքայից տեղափոխվեց Մեդինա (հիջրա):

Իրանցիներին ամանորյա ուղերձ է հղել նաև Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս