Բաժիններ՝

Ռուսաստանը կարող է Ուկրաինային զրկել գազային բոլոր զեղչերից

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի էներգետիկայի նախարար Յուրի Պրոդանը կարծում է, որ Ղրիմի դեպքերը պոտենցիալ սպառնալիք են հանդիսանում 2010 թվականին ստորագրված «խարկովյան պայմանավորվածությունների» համար:

Նախարարը հիշեցրել է, որ «Գազպրոմը» դրանց շրջանակներում 1000 խորանարդ մետր գազի հարցում արել է 100 դոլարի զեղչ՝ Սևաստոպոլում Ռուսաստանի Սևծովյան նավատորմի մնալը երկարաձգելու դիմաց:

Պրոդանի խոսքերով՝ հանգամանքները ներկայումս փոխվել են և մեծ հարց է, թե արդյոք գազային այդ զեղչը կպահպանվի՞ նաև հետագայում: Նա ընդգծել է, որ ակնկալում է ռուսական գազի թանկացում արդեն այս տարվա երկրորդ եռամսյակից, որ ռուսական գազի հազար խորանարդ մետրը ներկայիս 268.5 դոլարի փոխարեն կվաճառվի 378 դոլարով:

Պրոդանը հայտարարել է, որ երեկ զրուցել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերի հետ, ով նրան հայտնել է, որ Ռուսաստանը նախորդ տարվա դեկտեմբերին Կիևին տրամադրել է 3 միլիարդ դոլարի վարկ՝ հույս ունենալով, որ այդ գումարով նա կմարի «Գազպրոմին» իր պարտքը, սակայն ներկա դրությամբ ուկրաինական կողմը «Գազպրոմին» դեռ պարտք է 1.45 միլիարդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս