Ֆրանսուա Օլանդը պաշտոնական այցով Վրաստան կժամանի մայիսի 13-ին

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մայիսի 13-ին պաշտոնական այցով ժամանելու է Վրաստան: Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:

Վերջինիս խոսքերով՝ ներկայումս իրենք Ֆրանսիայի հետ իրենց դիվանագիտական խողովակներով համաձայնեցնում են այդ այցի ծրագիրը: Փանջիկիձեն հավելել է, որ այս տարի Վրաստանում գրանցվելու են բարձր մակարդակի մի շարք այցեր:

Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, որ Օլանդը մայիսին ժամանելու է Հայաստան, ինչպես նաև Վրաստան:

Տեսանյութեր

Լրահոս