Բաժիններ՝

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արա Շիրազի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն ցավակցական հեռագիր է հղել Արա Շիրազի մահվան կապակցությամբ: Արա Շիրազի ընտանիքին հղված ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Խոր ցավով տեղեկացա անվանի քանդակագործ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Արա Շիրազի մահվան մասին:

Նրա արդիական, միաժամանակ ազգային ոգով տոգորված ստեղծագործությունները ջերմ ընդունելություն են գտել արվեստասեր հասարակայնության շրջանում: Տաղանդավոր քանդակագործի ստեղծած արձաններն ու հարթաքանդակները զարդարում են մեր մայրաքաղաքը և վաղուց դարձել են Երևանի նկարագրի անբաժանելի բաղադրիչները:

Խորին ցավակցություն եմ հայտնում Արա Շիրազի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և նրա արվեստը գնահատողներին»:

ՀՀ Նախագահի աշխատակազմ       

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս