Բաժիններ՝

Նստելաձևի համար միմյանց ծեծի ենթարկած ուսուցիչները տուգանվեցին

Արագածոտնի մարզի Սուսեր գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչանոցում ուսուցիչներ Գուրգեն Զաքարյանը եւ Ալբերտ Ստեփանյանը միմյանց են ծեծել՝ կանանց ներկայությամբ ոչ պատշաճ նստելու համար, հաղորդում է «Փաստինֆո»-ն:

48-ամյա Ալբերտ Ստեփանյանը նշված դպրոցում դասավանդում է ֆիզկուլտուրա եւ դեպքի օրը սպորտային համազգեստով ոչ պատշաճ ձևով նստած է եղել ուսուցչանոցում, որտեղ գտնվել են նաև կանայք:  Մեկ այլ ուսուցիչ՝  53-ամյա Գուրգեն Զաքարյանը, ներս մտնելով, նկատել է դա և նրան զգուշացրել, որ փոխի նստելաձևը:

Ի պատասխան՝  ֆիզկուլտուրայի ուսուցիչն ասել է, թե  «դու չես, որ պիտի ասես՝ ոնց նստեմ և թռել է իր դեմքին»:

Ուսուցիչները սկսել են քաշքշել իրար և ձեռքերով փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց՝ պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Գուրգեն Զաքարյանին և Ալբերտ Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, իսկ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ուսուցիչները դատապարտվել են տուգանքի. Գ.Զաքարյանը տուգանվել է 100 000 ՀՀ դրամի չափով, իսկ  Ալբերտ Ստեփանյանը՝ 90 000 ՀՀ դրամի չափով:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս