Բաժիններ՝

ՀՀ կենտրոնական բանկ ներածական դասընթաց

«Ֆինանսաբանկային կենտրոն» Հիմնադրամը, ՀՀ կենտրոնական բանկի պատվերով, 2014 թվականի ապրիլի 14-ից կազմակերպում է «ՀՀ կենտրոնական բանկ. ներածական դասընթաց» երկամսյա ուսումնական ծրագիրը։

Ծրագիրն ընձեռում է բացառիկ հնարավորություն խոստումնալից երիտասարդներին սկսել իրենց կարիերան ՀՀ կենտրոնական բանկում, ձեռք բերել ֆինանսական ոլորտի վերաբերյալ տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ։ Ինտենսիվ դասընթացները հաջողությամբ ավարտած մասնակիցները հնարավորություն կստանան ընդունվել աշխատանքի ՀՀ կենտրոնական բանկում, ընդգրկվել ՀՀ կենտրոնական բանկի կադրային պահուստում։

Դասավանդումն իրականացնում են ՀՀ կենտրոնական բանկի առաջատար մասնագետները։

Ծրագրի ավարտին համակարգչային թեստավորման արդյունքում 70 և բարձր միավոր (100 հնարավորից) ստացած ունկնդիրներին կտրամադրվի ավարտական վկայական՝ վավերացված ՀՀ կենտրոնական բանկի և «Ֆինանսաբանկային կենտրոն» Հիմնադրամի կողմից։ 70-ից ցածր միավոր ստացած ունկնդիրներին կտրամադրվի տեղեկանք՝ ուսումնական ծրագրին մասնակցելու վերաբերյալ։

ՀՀ կենտրոնական բանկը կարևորում է ուսումնական ծրագրի դիմորդների հետևյալ հատկանիշների առկայությունը.
վերլուծական, հետազոտական ունակություն և մտածելակերպ,
տրամաբանություն,
հաղորդակցման հմտություն,
օտար լեզուների իմացություն (անգլերեն, ռուսերեն և այլ)։

Ուսումնական ծրագրին մասնակցել ցանկացողները պետք է «Ֆինանսաբանկային կենտրոն» Հիմնադրամ ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
դիպլոմի բնօրինակը, միջուկը և դրանց պատճենները (2 օրինակ) կամ տեղեկանք ԲՈՒՀ-ից՝ ավարտական կուրսի ուսանող լինելու վերաբերյալ.
երկու լուսանկար (3×4 չափսի).
ինքնակենսագրություն կամ CV (2 օրինակ).
վկայագիր (գիտական աստիճան ունեցող անձանց դեպքում) (2 օրինակ).
անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ (TOEFL, IELTS` առկայության դեպքում).
անձնագրի պատճենը՝ առաջին էջ և հաշվառման էջ (3 օրինակ).
զինգրքույկի պատճենը (առկայության դեպքում) կամ կցագրման վկայականի պատճենը (2 օրինակ)։

Ուսումնական ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել միայն պետական և պետական հավատարմագիր ունեցող ԲՈՒՀ-երի շրջանավարտները։

Փաստաթղթերի ընդունումը՝ մարտի 14-ից ապրիլի 10-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից), ժամը` 10։00-ից 19։00-ն։

Ծրագրի արժեքը 110.000 ՀՀ դրամ է։

Պայմաններին մանրամասն ծանոթանալու նպատակով զանգահարել ՀՀ կենտրոնական բանկի Անձնակազմի կառավարման վարչություն 59-26-34 եւ «Ֆինանսաբանկային կենտրոն» Հիմնադրամ 53-77-40, 53-77-88, 53-77-98 հեռախոսահամարներով կամ այցելել www.facebook.com/Financial.banking.college.foundation : Մեր հասցեն է` ք. Երևան, Ամիրյան 26, 3-րդ հարկ, էլ. փոստ` [email protected],

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս