Բաժիններ՝

Կրեմլում ամենաբարձր մակարդակով որոշվել է Ղրիմը ՌԴ-ի կազմ մտցնել որպես հանրապետություն. աղբյուր

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Կրեմլում ամենաբարձր մակարդակով արդեն իսկ ընդունվել է Ղրիմը Ռուսաստանին միացնելու մասին որոշումը, որի մասին չի բարձրաձայնվել: Այս մասին Gazeta.ru-ին հայտնել են նրա աղբյուրները:

Ղրիմն ամենայն հավանականությամբ Ռուսաստանի կազմի մեջ կմտցվի որպես հանրապետություն, որում կգործի պաշտոնական երկու լեզու՝ ռուսերեն ու Ղրիմի թաթարների լեզուն: Որոշակի տվյալներով՝ Ղրիմը Ռուսաստանի կազմում որպես հանրապետություն կարող է ձևավորվել արդեն մարտի վերջին: Դրա համար հիմք է ծառայելու ռուս-ղրիմյան միջպետական պայմանագիրը:

Հիշեցնենք, որ Ղրիմի խորհրդարանը երեկ ընդունել է անկախության հռչակագիրը: Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն նշանակված է մարտի 16-ին, իսկ դրանից 5 օր անց ՌԴ Պետդուման դիտարկելու է երկրին նոր տարածքների միացումը կանոնակարգող օրինագիծը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս