Ուորլիքը հուսով է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը տեղի կունենա մարտին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հույս է հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը տեղի կունենա մարտին: Այս մասին Ուորլիքը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

Ուորլիքը հավելել է, որ միայն պետության ղեկավարները կարող են քննարկել հրադադարին առնչվող բարդ խնդիրները: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեկ Փարիզում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Իսկ այսօր Մոսկվայում նրանց հետո հանդիպելու է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Տեսանյութեր

Լրահոս