Բաժիններ՝

Շուտով Դուբայում տեղի կունենա աշխարհում առաջին «կանաչ» մզկիթի բացումը

Gulf News թերթի փոխանցմամբ՝ Դուբայում ավարտվում է աշխարհում առաջին էկոլոգիապես մաքուր մզկիթի կառուցումը: Նախագիծն արդեն իսկ իրագործվել է 85 տոկոսով: Նոր մզկիթը մյուսներից տարբերվում է իր ասնովոր դիզայնով, ինչի շնորհիվ զգալիորեն նվազեցվել են էլեկտրաէներգիայի ծախսերը:

Շենքում հարմարավետ ջերմաստիճանը պահպանվելու է ժամանակակից տեխնոլոգիաների հաշվին: Ինքնամթագնող ապակիները կսահմանափակեն արևի լույսը ներթափանցումը, իսկ սրահի բացառիկ նյութերը կօգնեն զով ջերմաստիճան պահպանել շենքում:

Մզկիթի տարածքում նախատեսված է տեղակայել արևային մարտկոց, իսկ օգտագործվող ջուրն ու անգամ տեղումները ենթակա են մաքրման: Խոնավության վերամշակումից որոշ ժամանակ անց այն վերստին կօգտագործվի ոռոգման ու սպառման համար:

Էկո-կառույցն իր տարածքով լինելու է խոշորագույնը Դուբայում՝ 10.000 քառակուսի մետր, նրա ներքին չափերը կազմելու են 4200 քառակուսի մետր: Մզկիթը կարող է իրենում տեղավորել մոտ 3500 հավատացյալ: Դուբայի իշխանությունները հուսով են, որ նոր մզկիթը կստանա միջազգային ճանաչում և կընդգրկվի ԱՄԷ-ի գլխավոր խորհրդանիշների թվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս