Քոնդոլիզա Ռայսը թվել է այն 3 գործոնները, որոնց դեպքում Պուտինին կհաջողվի «ժամացույցի սլաքները տանել հետ»
Ամերիկյան The Washington Post թերթում հրապարակավել է Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հոդվածը, որում նա նշում է, որ ԱՄՆ-ի մերձակա առաջադրանքը Ռուսաստանին ցույց տալն է, որ ԱՄՆ-ը չի հանդուրժի հետագա քայլեր և որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը սրբություն է:
Ռայսի խոսքերով՝ Պուտինը «ժամացույցի սլաքները կտանի հետ» այնքանով, որքանով, որ նրան դա անելու հնարավորություն կընձեռի ռազմական հզորությունը, տնտեսական լծակները և Արևմուտքի անգործությունը:
Ռայսը հավելել է, որ Ուկրաինայում իրականացված «նարնջագույն» հեղափոխությունից հետո ԱՄՆ-ն ու Եվրոպան փորձում են Ռուսաստանին համոզել, որ Ուկրաինան պետք է լինի անկախ պետությունը, որն ինքնուրույն կկատարի իր ընտրությունը, սակայն Պուտինի համար Կիևի շարժը դեպի Արևմուտք նշանակում է վիրավորել Ռուսաստանին:
Ռայսը հիշեցրել է, որ 2004 թվականին Պուտինն իր աշխատասենյակում իրեն ծանոթացրել է Վիկտոր Յանուկովիչի հետ՝ հայտարարելով, որ վերջինս իր թեկնածությունն է առաջադրելու Ուկրաինայի նախագահական ընտրություններում. «Պուտինը ցանկացել է, որ ես հասկանամ այդ քայլի էությունը. «նա իմ մարդն է, Ուկրաինան մերն է, մի՛ մոռացեք այդ մասին»:
Ուկրաինայի դեպքերը պետք է «զարթուցիչի զանգ» հանդիսանան ամերիկացի քաղաքական գործիչների համար: Եթե դրա դեմը չառնվի, ապա բռնապետներն ու ծայրահեղականները համարձակություն կհավաքեն, իսկ ԱՄՆ-ի շահերն ու արժեքները կոտնահարվեն»: