Բաժիններ՝

Յացենյուկն այս շաբաթ մեկնելու է ԱՄՆ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն այս շաբաթ կմեկնի ԱՄՆ, ուր և բարձր մակարդակով քննարկելու է Ղրիմի կապակցությամբ Ռուսաստանի հետ դիմակայության հարցը: Յացենյուկն այս մասին հայտարարել է մարտի 8-ին Կիևում տեղի ունեցած կառավարության նիստում:

Երեկ էլ Յացենյուկը հայտարարել է, որ Ուկրաինան չի զիջի իր տարածքից ոչ մի սանտիմետր և Ռուսաստանի հետ հակամարտությունը կարգավորելու է բացառապես դիվանագիտական ու քաղաքական ճանապարհներով: Յացենյուկն Ուկրաինայի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2014 թվականի փետրվարի 27-ից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31