Բաժիններ՝

Նիգերի իշխանությունները Քադաֆիի որդուն արտահանձնել են Լիբիային

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նիգերը Լիբիային է արտահանձնել Սաադի Քադաֆիին, ով հանդիսանում է Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադաֆիի որդին: Այս մասին հայտարարել է Լիբիայի վարչապետ Ալի Զեյդանը:

Նրա խոսքերով՝ Սաադի Քադաֆին արդեն իսկ գտնվում է Տրիպոլիում: Գործարար և նախկին ֆուտբոլիստ Սաադի Քադաֆին Լիբանանից Նիգեր էր փախել այն բանից հետո, ինչ ապստամբները 2011 թվականի օգոստոսին գրավեցին Տրիպոլին: Օգոստոսի վերջին Ինտերպոլը տվեց նրան կալանավորելու մասին հրամանը:

Սաադի Քադաֆին երկար ժամանակ փորձում էր հասնել դրա չեղյալ հայտարարմանը՝ ընդգծելով, որ Լիբիայի նոր իշխանությունները չեն կարող իրեն ապահովել օբյեկտիվ դատավարություն: Լիբիայի իրավապահ մարմինները նրան մեղադրում են ֆուտբոլիստի սպանելու մեջ: Սաադի Քադաֆին Մուամմար Քադաֆիի երորդ ավագ որդին է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս