Դոլարը նոր բարձունքներ է նվաճում
Նախորդ տարվա դեկտեմբերի սկզբից ՀՀ ազգային արժույթը մտավ թուլացման փուլ, որը շարունակվում է մինչ օրս։ Վերջին երեք ամիսների ընթացքում դրամը թեթև շեղումներով՝ կայուն կերպով արժեզրկվեց։
Այսպես, 2013 թվականի դեկտեմբերի 1-ին դոլարի պաշտոնական փոխարժեքը 403.9 դրամ էր։ Մարտի 5-ին ԿԲ-ն սահմանեց 414.4 դրամ փոխարժեք, իսկ Նասդաք ՕԷՄԷՔՍ բորսայում դոլարի միջին փոխարժեքը երեկ կազմել է 414.54 դրամ։
Կանխիկ փոխանակման կետերում դոլարը գնվում է 413.5-414 դրամով, իսկ վաճառքի գինը հասնում է մինչև 418 դրամի։
Դոլարի պաշտոնական փոխարժեքը ռեկորդային է՝ ոչ միայն ընթացիկ տարվա, այլ նախորդ 9 ամսվա կտրվածքով։ 414 դրամից ավելի դոլարն արժեցել է միայն 2013 թվականի հունիսի սկզբին։
Դե իսկ եվրոյի նկատմամբ հայկական դրամը ոչ թե թուլացել է, այլ բառի բուն իմաստով՝ նվաղել։ Եվրոյի պաշտոնական փոխարժեքը երեկ շուրջ 570 դրամ էր, իսկ ուղիղ մեկ տարի առաջ՝ 535։
Շարունակությունը՝ «168 Ժամ» թերթի հինգշաբթի օրվա համարում