Ուկրաինայի կառավարությունը վերականգնել է ԵՄ հետ ասոցացման աշխատանքները
Ուկրաինայի կառավարությունը չեղյալ է համարել Նախարարների կաբինետի 21.11.13թ. որոշումը եւ վերականգնել է Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի բանակցությունները, հաղորդում է УНИАН գործակալությունը:
2013թ. նոյեմբերին Ուկրաինան հրաժարվել էր Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումից: