Երևանում թունավորման դեպք է գրանցվել
Մարտի 1-ին, ժամը 00.37-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորումով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Թոթովենցի փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի բնակիչ՝ 1987 թ. ծնված Արևիկ Գրիգորյանը:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն