Հեղինե Բիշարյանը՝ ոչ իշխանական ուժերին. Անցել է վեց տարի, բա ո՞ւր էիք

ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի կարծիքով՝ չի կարելի սուր գործիքն առած՝ անընդհատ փորփրել Մարտի 1-ի ողբերգությունից հետո մնացած վերքը: «Միշտ չէ, որ քաղաքական էժանագին դիվիդենտների համար կարելի է նման … Կարծես շուտասելուկ լինի, որ ես արագ, առաջինն ասացի ու դիմացինի հանեցի սխալ:

Այս սկզբունքը տեսել ենք… գիտենք՝ ինչի՞ մասին է խոսքը: Մասնակցեի՛ք, հորդորեիք, պարտադրեիք, հետևեիք լինեիք մեր այդ հանձնաժողովում»,- ԱԺ-ում ՕԵԿ խմբակցության անունից հայտարարեց Հեղինե Բիշարյանը:

Նրա խոսքով՝ երբ նախորդ գումարման ԱԺ-ում գործում էր Սամվել Նիկոյանի գլխավորած Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը, ՀԱԿ-ը բոյկոտում էր այդ հանձնաժողովի աշխատանքները: «Երկաթը տաք-տաք են ծեծում,- շեշտեց նա, ապա, դիմելով ոչ իշխանական ուժերին, հռետորական հարց հնչեցրեց,- Անցել է վեց տարի, բա ո՞ւր էիք»:

Նա շեշտեց, թե ինքը ցավ է ապրում Մարտի մեկի տասը զոհերի համար, որովհետև նրանց մեծ մասը այն նույն համայնքից են, որտեղ ինքն ապրում է։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս